««Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, խոստացված գումարների տրամադրումը»․ ՔԿ
![]() ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն իր գործողություններով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց կողմից հավաքին մասնակցելու համար մի շարք անձանց նյութապես շահագրգռելուն»: Մասնավորապես՝ 2026 թվականի ապրիլի 11-ին Երևան քաղաքում ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպվելիք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձինք ՀՀ Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջիններիս նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական ՀՀ դրամ գումար տրամադրելով՝ այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցելու կազմակերպված հավաքին: Վ.Ա.-ն, նախապես տեղեկացված լինելով նկարագրված հանցավոր գործողության մասին, խորհուրդներով, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց, այն է՝ համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը՝ այդ կերպ նպաստելով հանցանքի կատարմանը: Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը: Նախաքննությունը շարունակվում է»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

Փենթագոնը բացահայտել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ծախսերը
020:54
«Միացյալ Նահանգները կվերականգնի իր գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում». Փիթ Հեգսեթ
7020:17
«Էնքան վախեցած են, որ օրը մի էշություն դուրս են տալիս». բանավեճ Արեն Ափիկյանի և Ալեն Սիմոնյանի միջև (լուսանկար)
7319:36
Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Զվարթնոց օդանավակայանում է
10718:18
«ՔՊ-ի մանկլավիկներին տեղեկացրեք, որ մարդու ֆիզիկական արատը ծաղրելը տգիտություն է»․ Անուշ Գինոսյան
9317:12
Մուստաֆաևը հեռացավ Աղվերանից (տեսանյութ)
10117:06
