Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.

«Պետբյուջեի, հարյուրավոր միլիոն դոլարների վարկերի գումարները ձեզ չի հերիքո՞ւմ, հիմա էլ դրամահավաք եք անում». Ոսկան Սարգսյան

59
Այսօր, 10:06
«Պետբյուջեի, հարյուրավոր միլիոն դոլարների վարկերի գումարները ձեզ չի հերիքո՞ւմ, հիմա էլ դրամահավաք եք անում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն՝ պետական բյուջեի ու վերցված հարյուրավոր միլիոն դոլարների վարկերի գումարները ձեզ չի հերիքում, հիմա էլ դրամահավաք եք անում, որ ընկերները տեր կանգնեն խաղաղությանը։ Այդ բառը մեծատառ եք գրել, որ չկայացած խաղաղությամբ նորից խաբեք ձեր կողմից 8 տարի խաբվածներին։ Բնակիչներին ասում եք՝ տեր կանգնեք խաղաղությանը, ուրեմն՝ ձեր ասած խաղաղությունն անտեր է։ Ինչո՞ւ է անտեր, եթե դուք Հայաստանի անվտանգության, այսինքն՝ խաղաղության երաշխավոր եք համարում Արցախը հայաթափած, Հայաստանի սահմանամերձ տարածքները զավթած, հայ գերիներին խոշտանգող, դատող, Արցախում եկեղեցիները քանդող Ադրբեջանին»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան