Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.

«Ապացուցման օբյեկտը` ձեր ինտելեկտը, պարզապես գոյություն չունի». Էլիզաբեթ Պետրոսյան

72
Այսօր, 00:12
«Ապացուցման օբյեկտը` ձեր ինտելեկտը, պարզապես գոյություն չունի». Էլիզաբեթ Պետրոսյան

Լրագրող Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Տիկին դատախազ, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է դուրս գալ սեփական բանականության սահմաններից՝ էմպիրիկ իմաստով։
Պատասխանը կտամ վերջում։
Ձեզ համար՝ դժբախտաբար, իսկ ինձ համար՝ բարեբախտաբար, Facebook-ը առաջարկեց դիտել Ձեր հարցազրույցից մի հատված, որտեղ խոսում եք «էքսպերեմենտի» մասին դատախազությունում։
Դուք փոխարինել եք ավանդական ամենամյա խնջույքները դասական երաժշտության համերգով։
Չգիտեմ՝ ինչի եք ուզում հասնել։ Թեև, երևի գիտեմ՝ ցուցադրել ինտելեկտ։
Բայց դիտել, թե ինչպես եք փորձում ապացուցել չապացուցելին՝ նույնիսկ զվարճալի է։
Խնդիրն այն է, որ ապացուցման օբյեկտը պարզապես գոյություն չունի»։