«Ադրբեջանական բանտում հացադուլ էր անում Ռուբեն Վարդանյանը, իսկ այսօր Արթուր Ավանեսյանը՝ հայաստանյան բանտում»․ Արեգա Հովսեփյան
![]() «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է իրականացնում։ Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր հերոսները, 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահն ու սարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված իրականացնում է հացադուլ։ Այն ձայնագրությունները, որոնք տարածվել են իրավապահների կողմից, պարզապես ծաղր են, որովհետև այնտեղ խոսք չկա ընտրակաշառքի մասին, այնտեղ խոսք կա հողերը պահելու, բնակարաններ կառուցելու, աշխատատեղեր ստեղծելու մասին․ սա այն ամբողջ ծարգիրն է, որի մասին մեր կուսակցությունը խոսում է։ Փաշինյանն ունի շատ լուրջ բարդույթներ պատերազմի հերոսների, ուժեղ, հաղթանակած տղամարդկանց նկատմամբ և դրա վառ դրսևորումն է այսօր Ավանեսյանի բանտում գտնվելը, Սամվել Կարապետյանի՝ ամիսներ շարունակ բանտում գտնվելը։ Որոշ ժամանակ առաջ ադրբեջանական բանտում հացադուլ էր անում Ռուբեն Վարդանյանը, իսկ այսօր պարոն Ավանեսյանն է հացադուլ անում հայաստանյան բանտում»։ Աղբյուրը` Արեգա Հովսեփյան |

«Խոսում են, թե սեպտեմբերին պատերազմ կլինի․ դա շանտաժ է»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4814:42
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
8614:12
«Միայն այդ նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության». Ռուբեն Մելիքյան
5913:42
«Սրանց անամոթությանն ու ցինիզմին սահման չկա»․ Արմեն Հովասափյան
8113:30
«Իրեն ճանաչում եմ որպես ՊԲ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի լավագույն ղեկավար». Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
9613:18
«Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ 2 օր ուշացումով հասավ»․ հարց՝ Դավիթ Տոնոյանին (տեսանյութ)
16513:12
