Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.

«Հունիսի 7-ին Հայաստանում ևս մեկ Անկախության հանրաքվե է»․ Ալեն Սիմոնյան

63
Այսօր, 14:42
«Հունիսի 7-ին Հայաստանում ևս մեկ Անկախության հանրաքվե է»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Մի պատմություն պատմեմ» գրառմամբ։ «Թերթում եմ Ֆեյսբուքը և աչքովս հաճախ ընկնում են կալուգացի Սամվելի թիմակիցների հայտարարությունները, որոնք կատարյալ ձևով համընկնում են մի պատմության մեջ տեղի ունեցած խոսակցության հետ։ Մոտ մեկ տարի առաջ Ժնևում հանդիպեցի ռուս պաշտոնյայի, ով շատ նեղսրտած հարձակվեց ինձ վրա, ասում էր՝ դուք մեզ հանեցիք տարածաշրջանից, բերում եք թուրք-ադրբեջանական գործընկերներին, դառնալու եք իրենց կամակատար։ Ես ասում էի՝ հարգելիս, նախ դուք եք տարածաշրջանը և մեզ լքել՝ ամենադժվար պահին, և մենք ինքներս կորոշենք, թե մեր հարևանների հետ ինչ հարաբերություններ կունենանք։

Այս ամբողջ պատմությունն իրականում խաղաղության մասին է, որովհետև նորություն չի լինի, որ ասեմ՝ խաղաղությունը մեր տարածաշրջանում ձեռ չի տալիս մեծ գերտերություններին, մասնավորապես՝ ՌԴ-ին, որովհետև այդ պարագայում ինքը չի կարող լինել այստեղ մոդերատոր, դերակատար, որը պետք է «խաղաղություն» ապահովի, իսկ իրականում՝ հավերժ պատերազմ, որպեսզի լծակ ունենա ՀՀ-ի և Ադրբեջանի վրա։

․․․Հունիսի 7-ի ընտրությունները լինելու են խաղաղության և հավերժ պատերազմի մասին, որտեղ ՀՀ-ն կախվածության մեջ է Ռուսաստանից, որտեղ ռուս կալուգացի օլիգարխը նայողի կարգավիճակով վարչապետներ և պաշտոններ է բաժանում, որովհետև ինքը չի կարող և ցանկություն էլ չունի լինել որևիցե պաշտոնի։ Հունիսի 7-ին ՀՀ-ում, կարելի է ասել, ևս մեկ Անկախության հանրաքվե է»։

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան