Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.

«Հետաքրքրվո՞ւմ եք, թե ինչպես են Բաքվի բանտերում գտնվող մեր գերիները»․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին

47
Այսօր, 12:48
«Հետաքրքրվո՞ւմ եք, թե ինչպես են Բաքվի բանտերում գտնվող մեր գերիները»․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին

«Ադրբեջանում պահվող մեր գերիներից շատերը, գիտենք, որ առողջական խնդիրներ ունեն։ Ձեր նախարարությունը հետաքրքրվո՞ւմ է, թե ինչպես են Բաքվի բանտերում գտնվող մեր գերիները, արդյո՞ք Ադրբեջանի ձեր գործընկերների հետ խոսում եք՝ հասկանալու համար վիճակը»,- դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հետաքրքրվեց լրագրողը։ «Մեր հայրենակիցների թե՛ առողջական, թե՛ մյուս բոլոր հարցերով ԱԳՆ համակարգմամբ մշտապես աշխատանքներ ընթանում են և այս մասով վստահեցնում եմ՝ թե՛ միջազգային իրավունքի և թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով մեր արտաքին գերատեսչության համակարգմամբ ուշադրության կենտրոնում է հարցը։ Աշխատանքները որևէ վայրկյան չեն դանդաղում»,- պատասխանեց նախպարարը։

Անահիտ Ավանեսյանի ասուլիսը