Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.

«Լեկցիա՝ համայն ընդդիմությանը. դուք փող եք ծախսում՝ հետաքրքիր չլինելու համար»․ Ռուբեն Մխիթարյան

67
Այսօր, 03:06
«Լեկցիա՝ համայն ընդդիմությանը. դուք փող եք ծախսում՝ հետաքրքիր չլինելու համար»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դուք ՓՈՂ եք ծախսում հետաքրքիր ՉԼԻՆԵԼՈՒ համար: Լավով «լեկցիա» համայն ընդդիմությանը. ԴԱՍ 2
Դուք ունեք տեսակոնտենտ, որը ըստ ձեզ արժանի է տեղադրվելու ցանցում և միացվելու գովազդին: Գովազդը դա ցուցադրում է ում ասես, մի քանի օրվա ապահովում օրինակ 1 միլիոն դիտում, և դա դառնում է հաճելի քննարկման առարկա ձեր թիմի ներսում: Սակայն ոչ մեկ չի բարձրաձայնում, թե այդ 1 միլիոն դիտումից որքա՞ն դիտում կա 3 վայրկյանանոց, որքա՞ն դիտում կա գոնե 1 րոպեանոց ու ի՞նչ է ցույց տալիս (удержание аудитории) ցուցիչը:
Հարգելի ընդդիմադիր առաջնորդներ, փորձեք ձեր թիմերի կոնտենտի և համացանցում տարածում ապահովելու տվյալ պատասխանատուներին նոութբուքերով հրավիրել ձեզ մոտ և տեղում բացել ու ցույց տալ ձեզ իրական статистика-ն: Վստահեցնում եմ ձեզ, դուք ոչ հաճելիորեն կզարմանաք: Հանկարծ կպարզվի, որ ձեր դիտումները 90%-ը 3 վայրկյանից չեն անցնում, իսկ օգտատերերին էկրանի դիմաց պահելու կորը կտրուկ իջնում է դեպի Աջափնյակի մետրո:
Իսկ սա նշանակում է, որ դուք ՓՈՂ եք ծախսում հետաքրքիր ՉԼԻՆԵԼՈՒ համար: Եթե շարունակեք «մարտնչող համառությամբ» ուշադրություն չդարձնել այս ամենին, ապա մայիսի 8-ից հայ ժողովուրդը շարունակելու է դիտել 1 դերասանի թատրոն այնպես, ինչպես անցնող 8 տարիներին:
Բոլորիդ մաղթում եմ լավ օր, իսկ ցիլոյին, որ Խոր Վիրապը տեսնի այն ռակուրսից, որից 13 տարի տեսել է Գրիգոր Լուսավորիչը»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան