Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

«Կանդազի անունը դարձավ լեգենդ, բայց ինքը մնաց նույն մարդը՝ գործով խոսող». Ալլա Ներսիսյան

73
Այսօր, 19:54
«Կանդազի անունը դարձավ լեգենդ, բայց ինքը մնաց նույն մարդը՝ գործով խոսող». Ալլա Ներսիսյան

Օգտատեր Ալլա Ներսիսյանը գրել է. «Կանդազը պարզապես մականուն չէ։ Դա մի ամբողջ կյանք է՝ անցած պատերազմի, ցավի ու պայքարի միջով։
Արթուր Ավանեսյանը ծնվել է Մաղավուզում։ Երիտասարդ տարիներին երազում էր դառնալ ֆուտբոլիստ, նույնիսկ մեկնել էր Մոսկվա՝ ուսման։ Բայց կյանքը լրիվ այլ ճանապարհ ընտրեց նրա համար։
1990-ականներին, երբ Արցախում սկսվեցին ծանր օրերը, նա վերադարձավ տուն ու միացավ ինքնապաշտպանական ուժերին։ Առաջին մեծ հարվածը ստացավ, երբ սեփական աչքերով տեսավ պատերազմի սարսափը՝ սպանված իր տատիկին։ Այդ պահից նրա կյանքը փոխվեց։
Նա ընտրեց հետախույզի ճանապարհը։
Տարիների ընթացքում Կանդազը դարձավ այն մարդկանցից մեկը, ով բազմիցս անցել է հակառակորդի թիկունք, իրականացրել վտանգավոր գործողություններ ու միշտ վերադարձել։ Նրա անունը դարձավ լեգենդ, բայց ինքը մնաց նույն մարդը՝ գործով խոսող։
1992-ին մարտի դաշտում ստացավ իր մականունը՝ «Կանդազ»։ Այն նշանակում է մաշել, հյուծել, ուժասպառ անել կամ նեղել՝ հաճախ վերաբերվելով թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան վիճակին Դե տեսեք թուրքին ինչ է արել։
Նա մասնակցել է Արցախի բոլոր պատերազմներին։ 2020-ին՝ արդեն ծառայությունից դուրս լինելով, կրկին վերադարձավ դիրքեր։ 2023-ին իր 35 հոգանոց ջոկատով մինչև վերջ պաշտպանեց Պուշկեն յալը։
Նրա կյանքն ապացույց է մի պարզ բանի՝ կան մարդիկ, որոնց համար հայրենիքը ընտրություն չէ, այլ ճակատագիր։
Կանդազը լեգենդ է»:

Աղբյուրը`   Ալլա Ներսիսյան