Տուապսեում տիրող իրավիճակը` արբանյակից
![]() «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարկ Կրուտովը X-ում հրապարակել է Տուապսեի նավթավերամշակման գործարանի՝ ցածր թույլտվությամբ արբանյակային լուսանկարները՝ ապրիլի 28-ի հարձակումից հետո: Դրանք արվել են տեղական ժամանակով ժամը 13:18-ին: Նրա վերլուծության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը հստակ հարվածել են չորս ամենամեծ բաքերին։ Ուկրաինայի կողմից նավթավերամշակման գործարանի վրա հարձակումից հետո Տուապսեի ավելի քան 30 փողոցներում ջուրը անջատվել է: Քաղաք է ժամանել Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը: Պատճառը այրվող նավթավերամշակման գործարանի պոմպակայանի էլեկտրամատակարարման համակարգի խափանումն է եղել։ Կոնդրատևը հրապարակել է հրդեհի տեսանյութը և հայտարարել, որ «իրավիճակը բարդ է, բայց վերահսկողության տակ է»: Մոտակա փողոցների բնակիչները տարհանվում են:
|

«Խոսում են, թե սեպտեմբերին պատերազմ կլինի․ դա շանտաժ է»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4814:42
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
8614:12
«Միայն այդ նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության». Ռուբեն Մելիքյան
5913:42
«Սրանց անամոթությանն ու ցինիզմին սահման չկա»․ Արմեն Հովասափյան
8113:30
«Իրեն ճանաչում եմ որպես ՊԲ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի լավագույն ղեկավար». Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
9613:18
«Շուշիին օգնության հասնող խումբն ինչո՞ւ 2 օր ուշացումով հասավ»․ հարց՝ Դավիթ Տոնոյանին (տեսանյութ)
16513:12
