Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

Վաղը Երևանում որոշ փողոցներ փակ են լինելու

172
Այսօր, 11:56
Վաղը Երևանում որոշ փողոցներ փակ են լինելու

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 29-ին Երևանում իրականացվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը:
Փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած)»: