Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

«Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»․ Նազելի Բաղդասարյան

78
Այսօր, 11:36
«Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»։