Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.

Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ»

101
Այսօր, 08:54
Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի՝ թիմակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցի կատարած այցը, որն ուղեկցվեց միջադեպով և մինչ օրս վարչական հսկողության տակ է։ Ըստ բացառիկ տեղեկությունների՝ ՊՊԾ համակարգում նշանակվել է ծառայողական քննություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով։ Նույն օպերատիվ աղբյուրների փոխանցմամբ՝ քննության ընթացքում որոշում է կայացվել, որ տվյալ աշխատակիցը ժամանակավորապես ներկա չի գտնվի հանրային միջոցառումներին՝ հաշվի առնելով միջադեպի շուրջ ձևավորված հանրային արձագանքը։ Նա բացասական արձագանք է առաջացնում»։