Բաքվից արձագանքել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությանը
![]() Կովկասի մահմեդականների վարչությունը մեկնաբանել է օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Էջմիածնի հայտարարությունը՝ այն անվանելով «թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում»: «Օկուպացիայի ընթացքում կառուցված երկու ապօրինի շինությունների քանդումը չի կարող դիտարկվել՝ որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի կողմից իբրև թե «իր տարածքների նկատմամբ լիակատար ինքնիշխանության վերականգնումից հետո այս կառույցները, որոնք ծառայել են որպես օկուպացիայի խորհրդանիշներ, երկար ժամանակ մնացել են անփոփոխ»։ Նաև նշվում է, որ «նախկին ներքին տեղահանված անձինք, որոնք վերադարձել են իրենց հայրենի հողեր, բազմիցս դիմել են պետական մարմիններին և դատարաններին՝ պահանջելով ապամոնտաժել օկուպացիայի ընթացքում կառուցված կառույցները»։ Ըստ հայտարարության՝ «միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ օկուպացված տարածքներում օկուպացիոն ուժի կողմից կառուցված կառույցները համարվում են անօրինական և ենթակա են քանդման»։ Վարչությունից նշել են, որ «նման կառույցների քանդման համար կան ինչպես իրավական, այնպես էլ բարոյական հիմքեր, այդ թվում՝ հաշվի առնելով Ղարաբաղյան առաջին պատերազմի իրադարձությունները»։ |

«ՔՊ-ն արդեն 3-րդ ընտրություններն է, որ հաղթում է ախմախ մարտավարությամբ». Սուրեն Սահակյան
4701:12
«Օկուպացված Նախիջևանում «Վերադարձ» խորագրով միջոցառում են կազմակերպել». Monument watch
6400:42
«Սյունիքը պաշտպանելու և փրկելու միակ ձևը հունիսի 7-ին № 16 քվեաթերթիկը մերժելն է». Սուրիկ Խաչատրյան
8500:06
Արման Թաթոյանը «Հանրային»-ի եթերում վարչական ռեսուրսի կիրառման ապացույց հրապարակեց (տեսանյութ)
8200:00
«Ավանում Նիկոլի քարոզարշավի գլխաքանակն ապահովել էր ՀՀԿ-ական, 3 միլիոն դոլարանոց տուն ունեցող Արմեն Երեմյանը». Սյուզի Բադոյան
73Երեկ, 23:36
«Ձեռք են բերել ռազմական գաղտնիքներ և հեռացել Հայաստանից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
102Երեկ, 23:12
