ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
![]() Միացյալ Նահանգները կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը և սառեցրել է Բաղդադի հետ ռազմական համագործակցության ծրագրերը: Արգելափակումը նպատակ ունի ստիպելու Իրաքի իշխանություններին՝ զինաթափել իրանամետ աշխարհազորայիններին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և իրաքցի պաշտոնյաներին։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերջերս արգելափակել է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հաշիվներում պահվող իրաքյան նավթի վաճառքից ստացված մոտ 500 միլիոն դոլարի կանխիկի առաքումը բեռնատար ինքնաթիռով: Ըստ թերթի՝ սա երկրորդ կանխիկի առաքումն է, որը Վաշինգթոնը բռնագրավել է փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական ռազմական արշավի սկսվելուց ի վեր, նշել են աղբյուրները։ Լրատվամիջոցը հայտնել է, որ ԱՄՆ-ն նաև կասեցրել է Իրաքի ռազմական և հակաահաբեկչական ստորաբաժանումների վերապատրաստման մի քանի ծրագրերի ֆինանսավորումը: Միևնույն ժամանակ, Դաշնային պահուստային համակարգը ամեն տարի մինչև 13 միլիարդ դոլար կանխիկ է ուղարկում Բաղդադ՝ հիմնականում կանխիկի վրա հիմնված տնտեսությանն աջակցելու համար։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
