Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
![]() Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել է «Ծխախոտի և վեյփերի արտադրանքի մասին» օրենքը, որն արգելում է ծխախոտի վաճառքը 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց, հաղորդում է The Independent-ը։ Առողջապահության նախարարության կողմից մշակված օրինագիծը ուժի մեջ կմտնի Չարլզ III թագավորի կողմից ստորագրվելուց հետո։ Օրենքի նպատակն է՝ ստեղծել ծխից զերծ սերունդ։ Այն ամբողջությամբ վերացնում է ծխախոտային արտադրանքի և էլեկտրոնային սիգարետների հասանելիությունը այն քաղաքացիների համար, ովքեր օրինագծի՝ ուժի մեջ մտնելու պահին կլինեն 17 տարեկան կամ ավելի փոքր։ Փաստաթուղթը նաև նախարարներին կտա նոր լիազորություններ՝ կարգավորելու ծխախոտի, վեյփերի և նիկոտինային արտադրանքի ոլորտը, ներառյալ համերի և փաթեթավորման վերահսկողությունը։ Առողջապահության և սոցիալական խնամքի նախարար Գիլան Մերոնը օրենքը որակել է որպես «պատմական» և «սերնդի ընթացքում ամենամեծ հանրային առողջապահության միջամտությունը»։ Նա կարծում է, որ որոշումը կփրկի բազմաթիվ կյանքեր։ Երբ նրան հարցրել են արգելքի ազդեցության մասին բիզնեսի վրա, պաշտոնյան նշել է կառավարության համագործակցությունը մանրածախ առևտրականների հետ՝ հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար։ Նախկինում Մեծ Բրիտանիան սահմանափակումներ էր մտցրել ծխախոտի գովազդի վրա և բարձրացրել էր ծխախոտ գնելու տարիքային սահմանը։ Նախկինում Մալդիվները ևս ցմահ արգելք էին մտցրել ծխելու համար։ Սահմանափակումները վերաբերում են 2007 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված բոլոր անձանց։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
