ԵՄ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, բայց մեկ երկիր խոչընդոտում է
![]() Եվրոպական Միության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ 26 երկրների միջև կա «ընդհանուր տրամադրություն»՝ Վրաստանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար, բայց մեկ անդամ պետություն արգելափակում է դրանք։ Վրաստանի և Եվրոմիության միջև հարաբերությունները վատթարացան, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենք: 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց մինչև 2028 թվականը երկրի ԵՄ անդամակցության բանակցությունների քննարկումը կասեցնելու որոշման մասին: ԵՄ երկրները, իրենց հերթին, քննադատել են Վրաստանի կառավարության քաղաքականությունը՝ պնդելով, որ Թբիլիսին հետ է մղում ժողովրդավարությունը և օգտագործում հակաարևմտյան հռետորաբանություն: |

«Նույնիսկ Նիգերիայի սահմանադրությունում բնապահպանական բաղադրիչն ավելի ուժեղ է, քան ՀՀ սահմանադրությունում»․ Օլեգ Դուլգարյան
13409:00
«Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը»․ Բայրամով
295Երեկ, 13:49
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
133Երեկ, 11:30
Ադրբեջանից Հայաստան՝ 23,7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»
151Երեկ, 09:12
«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
18026.11.2026, 09:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
19425.11.2026, 21:12
