Չինական լցանավն անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի շրջափակմանը
![]() Չինաստանի հետ կապված Rich Starry լցանավն անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ծովային շրջափակմանը, հաղորդում են Bloomberg-ը և Reuters-ը՝ հղում անելով նավերի հետևման ծառայության՝ MarineTraffic-ի, ինչպես նաև Լոնդոնի ֆոնդային բորսայի խմբի (LSEG) հետազոտական բաժնի և Kpler վերլուծական ընկերության տվյալներին։ Այս լցանավը նախկինում հայտնի էր՝ որպես Full Star: 2023 թվականին այն ավելացվել է պատժամիջոցների ցանկում՝ Թեհրանին էներգետիկ պատժամիջոցներից խուսափելուն օգնելու համար, հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալությունը նշում է, որ սա նավի երկրորդ փորձն է՝ լքել Պարսից ծոցը վերջին 24 ժամվա ընթացքում: Երբ ԱՄՆ-ի շրջափակումն ուժի մեջ մտավ, այն ուղևորվում էր դեպի իրանական Քեշմ կղզու մոտ գտնվող նեղ ջրանցք: Այնուհետև այն շրջվել է և մի քանի ժամ անց կրկին սկսել շարժվել՝ ազդանշան տալով, որ իր սեփականատերը և անձնակազմը չինացի են: MarineTraffic-ի տվյալներով՝ լցանավը կրում է Մալավիի դրոշը, բայց այդ երկրի իշխանությունները հայտարարել են, որ չունեն նավերի պաշտոնական գրանցամատյան։ Մեկ այլ նավ՝ «Էլփիսը», Օմանի ծոց է մտել Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման սկսվելուն զուգահեռ։ Kpler և Vortexa հետևողական համակարգերի համաձայն՝ նավը կանգ է առել իրանական նավահանգստում՝ նախքան Հորմուզի նեղուցով անցնելու փորձը, հաղորդում է Bloomberg-ը։ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցությունների անավարտ ավարտից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը «կսկսեն արգելափակել Հորմուզի նեղուցով մուտք գործել կամ դուրս գալ փորձող բոլոր նավերը»։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հետագայում պարզաբանեց, որ կարգելափակի իրանական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը։ Սակայն ԱՄՆ-ի հրամանատարությունը հայտարարեց, որ չի սահմանափակի Հորմուզի նեղուցով այլ երկրների նավահանգիստներ շարժվող տարանցիկ նավերի տեղաշարժը։
|

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
