«Որևէ լրատվամիջոց կարա գրի, որ ՀՀ վարչապետն աշխատակցի հետ ինտիմ հարաբերությունով է զբաղված, ու դա պետք է մնա անարձագա՞նք, ձեռ եք առնո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Եկեք կողմնորոշվենք՝ ատելության խոսքը որևէ ձևով ուզում ենք պատժելի դարձնե՞նք, թե՞ չէ»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Էդ ինչո՞ւ ոչ մի անգամ չեք նկատել իմ ընտանիքի անդամների, իմ մանկահասակ երեխաների, մեր թիմի անդամների նկատմամբ տեղի ունեցող բուլինգը։ Ինչու չեք նկատել, որովհետև ազնիվ չեք և շատ կողմնակալ եք»,- նշեց վարչապետը։ Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին ՔԿ հրավիրելու և «Հրապարակ»- ի դեմ Փաշինյանի հայցադիմում ներկայացնելու վերաբերյալ դիտարկմանը՝ վարչապետը նշեց․ «Աղմուկ-աղաղակ է, թե մարդկանց ձերբակալում են, կալանավորում են, հետաքրքրվեցի, պարզվեց տեղի է ունեցել հետևյալը՝ մարդուն հրավիրել են ասելու, որ վարույթը կարճվում է․ ընթացակարգ կա։ Երկրորդը՝ ասում են՝ քաղհայցով դիմել է դատարան։ Այսինքն՝ դուք մտածում եք, որ որևէ լրատվամիջոց կարա գրի, ակնարկ անի, որ ՀՀ վարչապետը աշխատակցի հետ իր սենյակում ինտիմ հարաբերությունով է զբաղված, ու դա պետք է մնա անարձագա՞նք, ձեռ եք առնո՞ւմ։ Ու դուք խոսում եք արժեքների մասի՞ն։ Օրինական բոլոր ձևերով կստիպեմ, որ դրա հետևանքները կրի՝ ով ուզում է լինի»։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
