Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 15 մարտի, 2026 թ.

«Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն Արցախի թեմայով ասելիք չունի՞»․ Սամվել դպիր Գրիգորյան

66
Երեկ, 23:24
«Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն Արցախի թեմայով ասելիք չունի՞»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
Նկարում աջից առաջինը Արցախի թեմի «բարենորոգիչ» առաջնորդ Վրթանես եպիսկոպոսն է 2025թ. Սուրբ Հարության տոնին Երուսաղեմի Սուրբ Հարության Տաճարում Արցախի դրոշը հպարտությամբ պահած: Արդյո՞ք նա անկեղծ է այս պահին, միայն ինքը կարող է ասել:
Հետաքրքիր է.
1. Հիմա ինքն իրեն ո՞ր թեմի առաջնորդ է համարում:
2. Եթե Արցախի, ապա ինչո՞ւ է լռում:
3. Եթե Արցախ բառը նա էլ «բարենորոգման» օրակարգով այլևս չպետք է արտաբերի, ապա ինչո՞ւ հրաժարականի դիմում չի տալիս:
4. Արցախի թեմայով ասելիք չունի՞:
5. Ս.Պատարագին Արցախը հիշատակելու, Արցախի համար աղոթելու վերաբերյալ ասելիք չունի՞: Համամի՞տ է, որ դա պատերազմի կոչ է:
6. Նա հա՞շտ է այն մտքի հետ, որ Արցախցին պետք է մոռանա իր աստվածատուր հայրենիքը ու «Առհավետ տնավորվի ՀՀ-ում»:
7. Նա համամի՞տ է, որ. «Ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ և կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար»:
8. Արցախի հարցն իր համար փակվա՞ծ է:
9. Եթե՝ այո, ապա ինչո՞ւ է շարունակում մնալ Արցախի թեմի առաջնորդ:
10. Եթե՝ ոչ, ինչո՞ւ է ընդհատակ անցել ու լռում: Իր պատկերացմամբ դա՞ է Եկեղեցու բարենորոգումը, ըստ իր կողմից ստորագրած փաստաթղթի»: