«Փաշինյանի «առաջնորդությամբ» ՀՀ-ն ճահճացել է ծայրահեղականությունների «փոսում»»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Ո՞ւմ համար է զարմանալի այդ որոշումը: Ըստ իս, այն զարմանալի չէ: Այստեղ էական է արձագանքը: Բնականաբար, սա գնահատվում է ապարդարադատություն: Սա հասկանալի է, այստեղ, այսպես ասած, մեկնաբանության կարիք էլ չկա: Դիտարկենք իրավիճակի քաղաքական ասպեկտը: Այստեղ ես գուցե շարունակեմ «տարբերվել» ընդունված գնահատականներից: Իմ մեկնաբանությունը եղել ու շարունակում է լինել այն, որ Սամվել Կարապետյանի հանդեպ այս գործողությունները միայն ու միայն օգտակար են նրա քաղաքական նախագծի համար: Բնականաբար խոսքն այն մասին չէ, որ Կարապետյանն ու նրա թիմը պետք է երջանիկ լինեն հետապնդման այդ գործընթացից: Քաղաքականությունը երջանկության ու դժբախտության մասին չէ, այլ օգտակարն ու անօգտակարը հաշվելու, կշռելու, հարաբերակցությունը հանրագումարի բերելու և առավելագույնը քաղելու մասին: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, Կարապետյանի հանդեպ ապարդարադատական գործընթացի հանրագումարը նրա համար պարունակում է ավելի շատ հնարավորություն, քան հակառակը: Հետևաբար, հարցն այստեղ այն է, թե ինչպես կօգտագործվի այդ հնարավորությունը, ինչ էֆեկտիվությամբ: Այստեղ շատ կարևոր է դառնում հենց այն «մենեջարական» պոտենցիալը, որ ունի Կարապետյանն՝ ինքը, և անկասկած կա նրա՝ առնվազն կողքին: Բայց այդ մենեջերությունը բնականաբար պետք է զուգահեռվի նաև քաղաքական բովանդակությամբ ու կոնցեպտով, լիարժեք հաջողության հավանականությունը բարձրացնելու համար: Այստեղ կրնեմ վերստին. Սամվել Կարապետյանի գործոնը ես դիտարկում եմ Հայաստանում իրավիճակ փոխելու՝ առնվազն միջնաժամկետ շրջափուլում բացառիկ շանս: Կարելի է ժամերով խոսել այդ գործոնի թերությունների, խնդիրների, հնարավոր բացասական ազդեցությունների և այլնի մասին, խոսել ժամերով ու օրերով: Ինձ համար, սակայն, իրավիճակի չափումը հետևյալն է՝ Հայաստանում իրավիճակի փոփոխությունը կենսական հրամայական է, բոլոր իմաստներով: Ես ապոկալիպտիկ կանխատեսումներ չէ, որ անում եմ: Ընդամենը արձանագրում եմ իրողությունները: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարող ուժի «առաջնորդությամբ» բացվել է առերևույթ, բայց ճահճացել է բևեռացված ծայրահեղականությունների «փոսում»: Դա բերում է արդեն շատ լուրջ մետաստազների ռիսկերի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ըստ այդմ, այդ փոսից դուրս գալը կենսական հրամայական է: Դրա բացառիկ միջոց է Սամվել Կարապետյանի քաղաքական նախագիծը: Դրա իդեալական կամ երազանքի միջոց չէ, բայց դրա բացառիկ գործուն միջոց է իրական ներուժի իմաստով»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան
9020:06
«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան
13217:36
Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին
15516:57
«Քաղաքական օրակարգը վերածվել է «քարդաշյանական» էժանագին ռեալիթի շոուի»․ Շիրազ Խաչատրյան
9916:48
«ՔՊ-ն նախընտրական ծրագրում ներառել է դրույթ, որը հակասում է Սահմանադրությանը»․ Հակոբ Բադալյան
8616:30
«Էդ նոր ես ուզում առերեսվե՞ս, երբ ամեն բան կորցրել ենք»․ Հռիփսիմե Առաքելյան
13616:18
