Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.

«Իշխանությունը հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ինքը չէր»․ Տիգրան Աբրահամյան

59
Այսօր, 17:54
«Իշխանությունը հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ինքը չէր»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ այս կամ այն փուլում ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում։
Իշխանությունը, որը լուռ համակերպվել է ադրբեջանական օկուպացիայի հետ՝ այն թողնելով զուտ դեմարկացիայի անորոշ գործընթացի բախտին, տարբեր ամբիոններից այնպիսի հուժկու տեքստեր է հնչեցնում, կարծես Արցախ հանձնողն ու Հայաստանի տարբեր հատվածներ Ադրբեջանին զիջողն ինքը չէր։
Մեծամտության, պոռոտախոսության և օդում քամի տատանելու անդին պարտված, ծնկի եկած ու խայտառակ եղած փաշինյանական իշխանությունն է»: