Իրանում հայտնել են Իսրայելի և ԱՄՆ-ի օբյեկտների վրա լայնածավալ հարձակման մասին
![]() Իրանը հակամարտության սրացումից ի վեր ամենամասշտաբային հարձակումն է իրականացրել Իսրայելի տարածքի և տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։ «Այսօր գիշեր իրականացված «Իրական խոստում 4» գործողության 37-րդ ալիքն լայնածավալ գործողություն էր տարածաշրջանում թշնամու ուժերի և թիրախների դեմ»,- հաղորդում է լրատվամիջոցը։ Նշվում է, որ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված հարձակումները տևել են առնվազն երեք ժամ։ 37-րդ ալիքի ժամանակ կիրառվել են «Խորամշահր» գերծանր հրթիռներ, հարձակման են ենթարկվել արբանյակային կապի կենտրոնը Թել Ավիվից ոչ հեռու և Իսրայելի ռազմական օբյեկտները Հայֆայում և Արևմտյան Երուսաղեմում, ինչպես նաև «ԱՄՆ-ի բազմաթիվ թիրախներ, ներառյալ ամերիկյան բազաները իրաքյան Էրբիլ քաղաքում և Քուվեյթում»: |

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
7521:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
10021:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
11320:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
12219:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
13018:36
29-ամյա երիատասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
10218:24
