Մրգաշատ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տները
![]() Բնակարանային գողության դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 15-ին։ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներն այդ օրը հարսանեկան արարողության մասնակցելիս են եղել ու կեսգիշերից անց վերադառնալով տուն՝ այն հայտնաբերել են թալանված։ Տեղում պարզվել է, որ ոչ միայն այդ մի տունն են թալանել, այլ ևս մեկ տուն․ ընտանիքը նույնպես մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության։ Պարզվել է, որ տուն են մտել եվրոպատուհանը բացելու միջոցով և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, գումար՝ տուժողին պատճառելով մոտ 35 հազար դոլարի վնաս։ Հանցագործը կամ հանցագործները նույն գյուղում նույն օրը թալանել են նաև տուժած ընտանիքի պապիկի տունը, այնտեղից նույնպես տարել են խոշոր չափի գումար։ Այդ տանը նույնպես քննչական գործողություններ են կատարվել և նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեկ՝ մարտի 8-ին, Գ․ Շամշյանի հետ զրույցում ընտանիքի անդամներն ասել են. «Ինչպե՞ս կարելի է 5 ամիս շարունակ չբացահայտել գողության դեպքը, մինչդեռ ամբողջ Հայաստանը գիտի, որ ամեն մետրի վրա տեսախցիկներ կան։ Իսկ ինչ են անում քրեական հետախույզները, մի՞թե այդքան թուլացել են, որ նույնիսկ օպերատիվ ճանապարհներով չեն կարողանում գտնել տականքներին։ Բայց ոչ, վստահ ենք, որ տներ մտնողները լավ իմացել են, որ այդ օրը մենք մասնակցում ենք մեր հարազատի հարսանեկան արարողությանը և տանը մարդ չկա»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
