«Մեր նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Կարող ենք արձանագրել, որ մենք հաղթահարել ենք պատմության այն ցիկլը, որտեղ պետականությունը կորցրել ենք աշխարհաքաղաքական հանգամանքների և այդ հանգամանքները մեր վերահսկողությունից դուրս լինելու պատճառով»,- այս մասին Լեհաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ ճանապարհը դժվար ու տանջալից է եղել, բայց հաղթահարված է առաջին հերթին խաղաղություն հաստատված լինելու բերումով: «Բայց մենք ասում ենք նաև, որ պետք է շարունակաբար հոգ տանենք, զարգացնենք, ուժեղացենք խաղաղությունը, որովհետև աշխարհում և տիեզերքում ոչ մի բան ստատիկ չէ, ոչ մի բան նույն կետում չի մնում: Այն կա՛մ ավելի զարգանում է, կա՛մ հետընթաց է ապրում: Միջին վիճակ չկա, և մեր խնդիրն է, որ մենք այն, ինչ արձանագրել ենք, զարգանա, մեծանա, ուժեղանա, և ի վերջո հանգեցնի այն նպատակին, որը մենք մեր առաջ դնում ենք: Իսկ այդ նպատակը Հայաստանի պետականության հարատևությունն է, և այն, որ Հայաստանը լինի խաղաղ, կայուն, անվտանգ, զարգացած և այդ զարգացումը շարունակող երկիր»,- ընդգծել է Փաշինյանը: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
