«Կատարյալ տգետ հայտարարություն է մի մարդու, ով չգիտի պատմություն, քաղաքագիտություն»․ Արմեն Աշոտյան
![]() ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեհաստանում կատարած հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի լուրջ հիմքեր ստեղծել կայունության համար, քան համաձայնագրերն են, մասնավորապես ասում է․ «Դա կատարյալ տգետ հայտարարություն է մի մարդու, ով չգիտի պատմություն, քաղաքագիտություն, կամ՝ դիտավորյալ մեզ մոլորեցնում է, և այդ դեպքում նա ոչ թե տգետ է, այլ անբարո: Պատմությունից ու քաղաքագիտությունից հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ընդհանուր տնտեսական շահը չի ամրապնդում կայունություն ու խաղաղություն: Ընդհանուր տնտեսական շահերը հիմքեր չեն ստեղծում կայունության համար, եթե չկան դրա համար քաղաքական հիմքեր։ Եթե երկու պետությունները սկսում են բացառապես տնտեսական հիմքով կայունություն կառուցել, ապա առաջանում է տնտեսական էքսպանսիայի վտանգ՝ ուժեղից դեպի թույլ, մեծ փողերով ավելի աղքատ կամ թույլ երկիր մտնելու հնարավորություններ: Նիկոլ Փաշինյանի հերթական լոլոները և կեղծ հիմնավորումները մեզ հիմք չեն տալիս մտածելու, որ նա կարող է բերել կայուն խաղաղություն։ Խաղաղությունը կարևորն է, բայց խաղաղությունը կարևոր է անվտանգության, մեզ անվտանգություն է պետք, որից կբխի նաև խաղաղությունը, իսկ անվտանգությունը շատ ավելի բարդ հասկացություն է, քան օրինակ բենզինի վաճառքի վրա միասին աշխատած 10 մանաթը կիսելու հմտությունները»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Ընդիիմությունն այս ցայտնոտը պետք է օգտագործի արդյունավետ»․ Մարգարիտ Եսայան
3910:30
««Վեոլիա Ջրի» քայլը ընտրություններից առաջ աշխատելու էր բացառապես կառավարության դեմ». Թաթուլ Հակոբյան
3510:24
«Այսուհետև եկեղեցու հետ բազառները ինքն է «տեղը գցելու»»․ Արեգ Սավգուլյան
4210:06
«Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»․ Արսեն Բաբայան
4509:48
Այսօր ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում
4709:42
Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով (լուսանկար)
7907:18
