«Այսուհետև եկեղեցու հետ բազառները ինքն է «տեղը գցելու»»․ Արեգ Սավգուլյան
55
Այսօր, 10:06
Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մի կաթիլ մեղրի պատմություն» ՔՊ-ականները ճշտի օֆիս են բացել և օֆիսմենեջեր են կարգել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Այսուհետև եկեղեցու հետ բազառները ինքն է «տեղը գցելու»։ Երիտքպականները շատ ծանր են տարել Սաղմոսավանքի քահանա տեր Օշինի իմաստուն խորհուրդն ուղղված մի երիտասարդի, որը ճշմարտագույն քավորի փնտրտուքի մեջ եկել էր խոստովանահոր մոտ։ Քահանան էլ ասել էր թասիբով քավոր կընտրես, տղան էլ ասել էր քա ո՞րը, որին ի պատասխան Տեր Օշինը հուշել էր՝ ոչ ՔՊ-ական։ Պարզվում է, այս փեսան էլ, ոչ այլ ոք է քան «քավոր» Ռուբենի քիպը։ Էլ մե հիստերիա, մե պատեպատ, մե քարուքանդ ասֆալտ, մե քրեական օրենսգիրք, տո մարդու իրավունքներ չպաշտպան մադմուազել Մանասյանն էլ վրադիր։ Հիմա հռետորական և ոչ հռետորական հարց փոխխոսնակ Ռուբինյանին։ Արդյո՞ք թասիբը և ՔՊ-ականը բանական լեզվամտածողության մեջ հոմանիշներ են և համադրելի։ «Թասիբով» նշանակում է «հարգանքով», «արժանիքիներով», «պատվով»։ Իսկ նման բարոյական կամային հատկանիշներ ձեր թիմը որտեղ է դրսևորել պատերազմի կամ խաղաղության դիվանագիտական դաշտում, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելիս, Արցախը հանձնելիս, Շուշին նվիրաբերելիս, Հայաստանի սուվերեն տարածքից 20 հազար հեկտար զիջելիս, հա հիշեցի Դավոսում Իլհամին շնորհակալություն հայտնելիս և հետո Եռաբլուրում զոհվածների շիրիմներին ծաղիկ դնելիս, իսկ միգուցե ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսին Ցեղասպանության հուշահամալիր ուղեկցելիս և անմար կրակի մոտ կառավարության և ԱԺ կազմով համախորհուրդ և ներդաշնակ աղոթելիս։ Հ.Գ. Մի քանի ամիս բան է մնացել ձեզ հավայ Gանգստերi տեղ մի դրեք, բայց Ռուբինյան, Քրեական օրեսգիրքը սերտի, լավ ես անում, ընկերներիդ էլ խորհուրդ տուր, որովհետև դուք դժվար լավ փաստաբան գտնեք»։