«ԱՄՆ-ն ստուգում է Կուբայի ափերի մոտ մոտորանավի հետ կապված միջադեպի տվյալները»․ Ռուբիո
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստուգում է Կուբայում ամերիկյան մոտորանավի հետ կապված միջադեպը և կարձագանքի համապատասխան կերպով։ «Մենք ունենք ԱՄՆ կառավարության տարբեր ներկայացուցիչներ, որոնք փորձում են բացահայտել այս պատմության այն տարրերը, որոնք, հնարավոր է, այս պահին մեզ չեն ներկայացվել», — լրագրողներին ասել է Ռուբիոն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի հիմնվի բացառապես կուբայական իշխանությունների տրամադրած տեղեկատվության վրա։ «Երբ մենք ավելի շատ տեղեկություններ հավաքենք, մենք պատրաստ կլինենք համապատասխան ձևով արձագանքել», - ասել է պետքարտուղարը։ Հարցին, թե արդյոք միջադեպը կարող էր կապված լինել ԱՄՆ կառավարության հետ, Ռուբիոն պատասխանել է. «Ոչ»։ «Բավական է ասել, որ նման փոխհրաձգությունները բաց ծովում չափազանց անսովոր երևույթ են։ Դա ամեն օր չի պատահում», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ավելի վաղ Կուբայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրային տարածքներ և կրակ բացել։ Կուբացի սահմանապահների պատասխան կրակի արդյունքում սպանվել է չորս մարդ։ Իսկ The New York Times-ը հղում կատարելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել Է, որ Կուբայի ջրային տարածք մտած նավը կապ չունի ԱՄՆ ռազմածովային ուժերի կամ առափնյա պահպանության հետ: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
