«Սա ընդամենը նախընտրական քայլ է՝ ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող». Ավետիք Չալաբյան
![]() «Հավաքվել ենք Կառավարության շենքի առաջ, որպեսզի արձագանքենք երեկ ՀՀ վարչապետի կողմից հայտարարված կենսաթոշակների բարձրացմանը: Նախորդող 7 տարիների ընթացքում թոշակառուների կենսաթոշակը այդքան չէր բարձրացել, ինչքան այս մի որոշման արդյուքնում: Սա հետևողական պայքարի արդյուքն է»,- Կառավարության շենքի դիմաց «ՀայաՔվե»-ի ասուլիսի ժամանակ ասել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը: Նա ընդգծել է, որ գործող կառավարությոան ներկայացուցիչները, վարչապետը բազմիցս հայտարարել են, որ կենսաթոշակները բարձրացնելու իմաստ գոյություն չունի: «Այդ անհեթեթ կուրսը, որ իրենք որդեգրել էին, երեկ եկավ իր տրամաբանական ավարտին, երբ ընդունեցին, որ մեր երկրում կենսաթոշակառուները իրավազուրկ վիճակում էին ապրում: Այս քայը կիսատ պռատ է: Մենք պահանջում էինք, որ կենսաթոշակները պետք է բարձրանան առնվազն 50 տոկոսով: Մենք համարում ենք, որ այս քայլը ընդամենը մի կիսատ, նախընտրական քայլ է՝ ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող»,- նշել է Չալաբյանը |

«Ընդիիմությունն այս ցայտնոտը պետք է օգտագործի արդյունավետ»․ Մարգարիտ Եսայան
3910:30
««Վեոլիա Ջրի» քայլը ընտրություններից առաջ աշխատելու էր բացառապես կառավարության դեմ». Թաթուլ Հակոբյան
3510:24
«Այսուհետև եկեղեցու հետ բազառները ինքն է «տեղը գցելու»»․ Արեգ Սավգուլյան
4210:06
«Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»․ Արսեն Բաբայան
4509:48
Այսօր ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում
4709:42
Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով (լուսանկար)
7907:18
