«Հունվարյան անկարգությունների ժամանակ զոհվել է մոտ 400 զինծառայող»․ Փեզեշքիան
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հունվարյան անկարգությունների ժամանակ զոհվել է մոտ 400 զինծառայող։ Նա նաև հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե զոհվել է 32000 ցուցարար։ «Ասում են, որ Իրանը չարիքի և ահաբեկչության օջախ է։ Արդյոք մենք ահաբեկիչներ ենք։ Արդյոք մենք սպանում ենք մարդկանց: Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Իրանը կազմակերպել է 32 հազար մարդու զանգվածային սպանություն։ Մենք զանգվածային սպանություններ ենք կազմակերպե՞լ։ Մենք ներկայացրել ենք վիճակագրությունը և նույնիսկ նրանց անձնագրերի համարները, ում մասին խոսել ենք: Ով պնդում է, որ թվերն ավելի շատ են, թող ապացուցի։ Բացի այդ, հայտարարված տվյալներից ավելի քան 2000 մարդ անմեղ զոհեր են, 300-400-ը՝ զինծառայողներ, որոնք պաշտպանել են իրավակարգը», - ասել է նա։ Հունվարի վերջին Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 3117 մարդ։ |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
