«Զբաղվում ենք տաքսու վարորդների խնդիրների լուծմամբ. ինչը հնարավոր կլինի փոխել, կփոխենք». Արսեն Թորոսյան
![]() «Մենք ունեցել ենք շատ կոնստրուկտիվ հանդիպում անհատ տաքսի վարորդների հետ, որոնք օգտվում են օնլայն պլատֆորմներից: Նրանց հետ քննարկել ենք իիրենց կողմից բարձրացված բոլոր հարցերը, որոնց մի փոքր մասն է վերաբերում Կառավարությանը, մյուս մասը վերաբերում է այլ պլատֆորմների»,-ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տաքսու վարորդների բողոքի ակցիաներին, որով նրանք դժգոհում են, որ վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ: «Ինչպես մեր բոլոր քաղաքացիները, այնպես էլ մեր այս քաղաքացիները կարևոր են, և մենք զբաղվում ենք իրենց խնդիրների լուծմամբ: Մյուս շաբաթ էլի հանդիպումներ ու քննարկումներ ենք ունենալու»,- հայտնել է Թորոսյանը՝ նշելով, որ որոշ հարցեր արդեն գիտեն, թե ոնց են լուծելու, օրինակ՝ կենսաթոշակների հարցերը: «Մենք իրականության մեջ նայել ենք, այդտեղ անլուծելի հարց չկա, բայց նաև կա համադրելի հարց, օրինակ, մյուս տեսակի աշխատողների վճարած հարկերի նկատմամբ, դրանք հետո ինչպիսի ծառայություններ են դառնում իրենց համար: Գործընթացը կշարունակենք: Այն, ինչ որ հնարավոր կլինի փոխել, կփոխենք»,- հավելել է նա: |

«Ընդիիմությունն այս ցայտնոտը պետք է օգտագործի արդյունավետ»․ Մարգարիտ Եսայան
3910:30
««Վեոլիա Ջրի» քայլը ընտրություններից առաջ աշխատելու էր բացառապես կառավարության դեմ». Թաթուլ Հակոբյան
3510:24
«Այսուհետև եկեղեցու հետ բազառները ինքն է «տեղը գցելու»»․ Արեգ Սավգուլյան
4210:06
«Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք»․ Արսեն Բաբայան
4509:48
Այսօր ժամը 12:00-17:00 ընկած ժամանակահատվածում սպասվում է քամու ուժգնացում
4709:42
Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով (լուսանկար)
7907:18
