«Թրամփը ցանկանում է Ուկրաինայում պատերազմն ավարտել մեկ ամսից»․ #Axios
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է մեկ ամսից հասնել Ուկրաինայում պատերազմի ավարտին: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ուկրաինացի պաշտոնյայի և մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին ցուցաբերած ողջ օգնության համար և ասել, որ միայն Թրամփը կարող է Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինին ստիպել դադարեցնել պատերազմը։ «Զելենսկին այնուհետև ասել է, որ հույս ունի, որ պատերազմը կավարտվի այս տարի, ինչին Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևում և ասել է, որ կցանկանար, որ այն ավարտվի մեկ ամսից», - նշել է աղբյուրը։ Զելենսկիի և Թրամփի կողմից քննարկված հարցերից մեկը նաև առաջնորդների միջև հնարավոր եռակողմ գագաթնաժողովն էր։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
