«Տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Խաղաղության, կայունության համար ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել, քան նույնիսկ համաձայնագրերը։ Իհարկե, տնտեսական գործոնները հիմնաված են երկու երկրների քաղաքական կամքի վրա, ավետիսն այն է, որ մենք տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունը»,- Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարծում եմ՝ խաղաղության և կայունության ամենաուժեղ գործոնը որևէ տարածաշրջանում կարող է լինել փոխկախվածությունները, միգուցե ներքին քաղաքական կյանքի իմաստով դա հաճելի եզրույթ չէ, և ես դա զգում եմ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ փոխկախվածություններն ավելի հուսալի գործոններ են։ Ուստի ԹՐԻՓՓ ուղին և տարածաշրջանային տրանսպորտի և հաղորդակցության բացումը, իհարկե, կամրապնդեն խաղաղությունը մեր տարածաշրջանում»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
