«Բժշկական համքարությունը կկարողանա՞ հասնել անսանձ պաշտոնյայի պաշտոնանկությանը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Առողջապահության փոխնախարարը այսպեսասած «ռիլով» ծաղրում է բժիշկներին, հետո՝ կա՛մ հուշում են, կա՛մ ինքն է ավելի ուշ հասկանում արածը, ու ջնջում տեսանյութը, թեև այն արդեն տարածված է ցանցերում: Այստեղ կարևոր եմ դիտարկում երկու հանգամանքի հանդեպ ուշադրությունը: Նախ, փաստացի սա վկայում է այն անկաշկանդ ամենաթողության մասին, որ այսպես կոչված «սոցցանցային» կյանքում ունեն պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Հակառակ պարագայում, նրանք ոչ թե կանեն՝ հետո կհեռացնեն, այլ տասն անգամ կմտածեն՝ մինչև որևէ խոսք ասելը կամ որևէ կադր նկարելը: Բայց, ըստ երևույթին բոլորին տրված է կամ սոցցանցային անսանձ ակտիվության քարտ-բլանշ՝ բարձրագույն մակարդակով, կամ համակարգում այն աստիճան անպատասխանատվության մթնոլորտ է, որ ցանկացածը կանի այն, ինչ մտքով անցնի: Սա ըստ էության նշանակում է, որ Հայաստանում իսպառ բացակայում է պետական պաշտոնյայի վարքականոնի նվազագույն մշակույթ անգամ: Թեև, սա զարմանալի չէ, եթե դիտարկում ենք բարձրագույն պաշտոնյայի քաղաքական վարքագիծն ու բառամթերքը թե սոցցանցում, թե դրանից դուրս: Ուշադրության արժանի մյուս հանգամանքը հետևյալն է. բժշկական համքարությունը կունենա՞ բավարար կազմակերպվածության մակարդակ, անսաննձ պաշտոնյայի պաշտոնանկության հասնելու համար: Իհարկե ամենևին միամիտ պետք չէ լինել, մտածելու համար, թե նրա փոխարեն նշանակվելու է որակապես և աշխարհայացքով որևէ այլ մեկը: Բայց այստեղ նաև մասնագիտական արժանապատվության հարց է, իմ սուբյեկտիվ գնահատմամբ: Բայց, բնականաբար նաև ոլորտի մասնագետների ինքնակազմակերպման մակարդակի հարց: Իսկ այդ առումով, Հայաստանում իհարկե կան լրջագույն բացեր բոլոր ոլորտներում: Այսպես ասած քաղաքակիրթ աշխարհում այդ հարցերը լուծվում են օրինակ արհմիությունների մեխանիզմի առկայությամբ: Սակկայն գիտենք, որ Հայաստանում մեծ հաշվով բացակայում է այդ մեխանիզմի լայն առկայությունը: Ի դեպ, սա թերևս պետք է լինի Հայաստանի համակարգային արդիականացման օրակարգի կարևոր կետերից»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
