«Մեր առաջնային նպատակն է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»․ Վենս
![]() Վաշինգթոնը շահագրգռված է Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը թույլ չտալու հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «ԱՄՆ-ն որոշակի կարմիր գծեր ունի։ Մեր առաջնային նպատակն է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Մենք չենք ցանկանում միջուկային զենքի տարածում»,- հայտարարել է Վենսը՝ Fox News-ի եթերում՝ մեկնաբանելով Ժնևում Իրանի հետ բանակցությունների հերթական փուլի ավարտը։ Նրա խոսքով՝ Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել Վաշինգթոնի կողմից սահմանված «կարմիր գծերը»։ Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն կցանկանար Իրանի հետ տարաձայնությունները լուծել դիվանագիտության միջոցով, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողությունների այլ տարբերակներ էլ ունի: Հիշեցնենք, որ երեկ Ժնևում տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան միջուկային հարցով բանակցությունների երկրորդ փուլը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
