Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ.

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

42
Այսօր, 08:30
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝

Փետրվարի 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 18-19-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝3-6մ/վ, փետրվարի 18-19-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 18-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճնաով։

Երևան քաղաքի փետրվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 17.5°C (2016թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 20.9°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան - 0.1°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։