«Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան»․ Ժապարով
![]() Ղրղզստանում պետական հեղաշրջման նախադրյալներ չկան, հայտարարել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ «Հեղաշրջում կամ նման բան չի լինի։ Նախ, օրենքը դա թույլ չի տալիս, և երկրորդ, նման իրավիճակ գոյություն չունի։ Երբ ասում եմ, որ հեղաշրջման որևէ իրավիճակ չկա. օրական 24 ժամից 20-ը ես աշխատում եմ։ Ամեն ինչ վերահսկում եմ։ Եթե տեղի են ունենում սխալ բաներ, անմիջապես հանձնարարություններ եմ տալիս համապատասխան նախարարներին, նահանգապետներին՝ ուղղելու համար»,- հայտարարել է նա։ Փետրվարի 10-ին Ղրղզստանի առաջնորդն ազատել է իր վաղեմի և մտերիմ դաշնակից Կամչիբեկ Տաշիևին կառավարության նախագահի տեղակալի և Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Իսկ այսօր աշխատանքից ազատվել են արտակարգ իրավիճակների, բնական պաշարների, բնապահպանության և տեխնիկական վերահսկողության, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության նախարարները: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
