Անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում են
![]() 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում են։ Ինչպես տեղեկացրել է անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, նրանք անցած տարվա դեկտեմբերի 25-ին նամակով դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ «Այդ զեկույցը հանրությանը հետաքրքրող թեմա է և դիմում ենք ներկայացրել, որ հանրայնացնեն զեկույցը, ոչ թե՝ արխիվացնեն։ Ես իրավունք ունեմ իմանալու՝ ում կատարած ոչ ճիշտ մարտը ղեկավարելու արդյունքում է իմ եղբայրը զոհվել, եղբորս որդին անհետ կորել, ինչ որ մեղավորներ կան, չէ՞։ Դիմումին դեռ պատասխան չի տրվել, հունվարի 30-ին զանգահարել եմ, ասել են, որ նման դիմում կա, բայց չեն ասել՝ երբ կպատասխանեն, հիմա եկել ենք այստեղ՝ պատասխանի հետևից»,- նշել է Ղուկասյանը: Նշենք, որ ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել։ |

«Մատչելի և նՆերառական Արթիկ». Մհեր Մելքոնյան
4801:06
Պատմության մեջ առաջին անգամ 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թիվը
13100:37
«Ֆրանսիան վերապրեց 126 տարվա ընթացքում ամենատաք ամառը». Մոնիկ Բարբու
9100:00
Վենսը նշել է Իրանի հետ բանակցությունների վերսկսման պայմանը
167Երեկ, 23:33
«Պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից». Նարեկ Կարապետյան
112Երեկ, 23:22
«88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
103Երեկ, 23:06
