«Պատահական չէ, որ կալանավորված գործիչներն իշխանությունների կողմից հրապարակավ մեղադրվում են ՌԴ-ի ազդեցության գործակալ լինելու մեջ». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատահական չէ, որ հայաստանյան ուժայինների ուշադրության ծիրում հայտնված, այդ թվում նաև կալանավորված գործիչներն իշխանությունների կողմից հրապարակավ մեղադրվում են Ռուսաստանի ազդեցության գործակալ, խաղաղության թշնամի ու պատերազմի ջատագով լինելու մեջ: Այսպիսի հռետորաբանությունն ու կոշտ գործողությունները վարչապետ Փաշինյանին աջակցող արևմտյան պետությունների համար միանգամայն ականջահաճո են, արդարացված ու ընդունելի: Դրանք ընկալվում են, որպես անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից ընդդեմ ռուսական գերակայության վարվող քաղաքականության անհերքելի, առարկայական ապացույց: Ուշագրավն այն է, որ ռուսական կողմի համար էլ այս իրավիճակն օգտակար է՝ Մոսկվան ինքն է ընդգծում այդ մարդկանց կապն իր հետ անգամ այն դեպքում, երբ այդպիսի առարկայական կապ գուցե չկա էլ: Մեծ հաշվով, ՌԴ իշխանությունների համար էլ սա առիթ է արցախյան անցյալով, տնտեսական գործունեության մութ հետագծով ծանրաբեռնված ու, իր նոր ռազմաքաղաքական դոկտրինի բերումով, այլևս քաղաքականապես անպիտան գործիչներից Փաշինյանի ձեռամբ ազատվելու համար»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
