Պատմության մեջ առաջին անգամ 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թիվը
![]() Պատմության մեջ առաջին անգամ 65 տարեկան և բարձր մարդկանց թիվը գերազանցել է մինչև 5 տարեկան երեխաների թիվը։ Սա պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով և ամբողջ աշխարհում կյանքի տևողության աճով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի զեկույցին։ Ծնելիության մակարդակի անկումը և կյանքի տևողության աճը փոխել են աշխատունակ և տարեց բնակչության միջև ժողովրդագրական հավասարակշռությունը։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2060 թվականը 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը 852 միլիոնից (2025 թվականին) կաճի մինչև 2 միլիարդ։ Այդ ժամանակ մոլորակի ընդհանուր բնակչությունը կգերազանցի 10 միլիարդը։ Զեկույցում նշվում է, որ 2013 թվականին աշխարհի բնակչության 45%-ը բնակվում էր այն երկրներում, որտեղ ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով կազմում է 2.1 երեխա կամ ավելի ցածր։ Մինչև 2023 թվականը այս ցուցանիշը հասել է 71%-ի։ Ներկայում Չինաստանում և Հնդկաստանում՝ աշխարհի երկու ամենաշատ բնակչություն ունեցող երկրներում, ծնելիության մակարդակը ցածր է փոխարինման մակարդակից (2.1)։ Ցածր ցուցանիշ է նաև Բանգլադեշում, Մեքսիկայում և Վիետնամում։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
