Յուրա Պապյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ
61
Այսօր, 18:12
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է. «Յուրա Պապյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Վանյայի Պապյանի կենսագրությունը Ծնվել է 1976 թվականի մարտի 31-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Աշխատանքային գործունեություն 2022-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, 2020-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, 2018-2020թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ և հետաքննության բաժանմունքի պետ, 2017-2018թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասի պետ, 2014-2017թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի պետ, 2012-2014թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ, 2008-2012թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ինֆորմացիայի և վերլուծության ավագ տեսուչ, 2004-2008թթ. - ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, I-V.2004թ. - ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ոստիկանության տեղամասային տեսուչ, 1999-2004թթ. - Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի պրոֆիլակտիկայի խմբի միլիցիայի տեղամասային տեսուչ, VI-XI.1999թ. - Տավուշի մարզային ՆԳ վարչության Նոյեմբերյանի ՆԳ բաժնի հասարակական անվտանգության ծառայության բաժանմունքի տեսուչ: Կրթություն 1999 թվականին ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը: Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա»: