Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ.

«Անմեղ մարդկանց կյանքից օրեր խլող ահաբեկիչների հայեցողությամբ ՀՀ-ում չպիտի փոխվի որևէ սահմանադրություն». Հովհաննես Իշխանյան

71
Այսօր, 21:48
«Անմեղ մարդկանց կյանքից օրեր խլող ահաբեկիչների հայեցողությամբ ՀՀ-ում չպիտի փոխվի որևէ սահմանադրություն». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվս մեկ անմեղ դատապարտված
ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական գործը կարճվեց
Պարզից էլ պարզ է, որ Հայաստանն օկուպացրած ահաբեկիչները տակտիկական կալանավորումներ են անում՝ իրենց ապօրինի նպատակների հասնելու համար մարդկանց զրկում են իրենց կյանքի օրերից:
Պե՞տք է ընտրություները կեղծելու համար մարդուն գլխին սարքել, նստեցնել, անում են
Անմեղ մարդկանց բանտարկելու համար պատասխանատվությունը միայն ՔՊ ահաբեկիչների վրա չի, այլ այն քոչվոր ինտելեկտուալների, որոնք իրենց հետազոտություններով ու հայեցակարգերով ստեղծել են անմեղ մարդկանց կալանավորելու հիմնավորումներ
Այն է՝ հայկական անձնազոհության
ինքնությունը վերացնելու համար զոհել մարդկանց կյանքն ու կյանքի օրերը, որ իրանց մի կուտոկ թայֆով լավ ապրեն հարկատուների հաշվին:
Եվ Հայաստանում չպիտի փոխվի որևէ սահմանադրություն անմեղ մարդկանց կյանքից օրեր խլող ահաբեկիչների հայեցողությամբ, ուզում է էս մուտիլովշիկների հետևում Էրդողան Ֆոն Դեր Լայենը լինի, թե Իլհամ Կայա Ալիև Կալասը»: