«Ի՞նչ է քննարկել ՀՀ դեսպանը քրիստոնյա սիոնիստների ցանցի հետ առնչություն ունեցող պաշտոնյայի հետ». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար Փոլա Ուայթ Քեյնի հետ։ Նա համարվում է նաև Դոնալդ Թրամփի խորհրդականը քրիստոնեության հետ կապված հարցերում։ Իհարկե Փոլա Ուայթ Քեյնը ամենևին հոգևորական չէ, այլ ավելի շուտ քաղաքական դեմք, որը ապահովում է ԱՄՆ քրիստոնեական որոշակի շրջանակների կապը Սպիտակ տան հետ և այդպիսով նաև՝ ազդեցությունը Սպիտակ տան, մասնավորապես Թրամփի վրա։ Քեյնը այդ իմաստով, իհարկե, ուշագրավ ֆիգուր է, նաև առաջին հերթին հենց այն հանգամանքի բերումով, որ շատ սերտ առնչություն ունի քրիստոնյա սիոնիստների ցանցի հետ, որոնք հրեական «վախճանաբանության» կրողներն են և առաջնորդվում են այդ ուղենիշով, դավանելով Իսրայելի համաշխարհային գերակայության գաղափարը։ Ի՞նչ է քննարկել Հայաստանի դեսպանը այդ շրջանակի հետ վառ ասոցացման մեջ գտնվող պաշտոնյայի հետ։ Չեմ կարծում, թե հանդիպման մասին տարածված հաղորդագրության մեջ արտացոլվում է քննարկման բուն բովանդակությունն ու մոտիվը։ Ես բազմիցս մատնացույց եմ արել, որ Մայր Աթոռի շուրջ ներկայումս ծավալվող իրողություններում փնտրեք ոչ միայն «Փաշազադե», և նույնիսկ՝ ոչ այնքան «Փաշազադե»»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
