Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
1038
Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ., 13:19
![]() Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատումը։ Փաստաթուղթն ընդունվել է 183 կողմ, 0 դեմ ձայներով։ Փաստաթուղթը զգուշացնում է, որ հայ գերիներին պահելը և դատական հետապնդումները կարող են վտանգել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ստորագրված համատեղ հայտարարության իրականացումը: Բանաձևում վերահաստատվում է աջակցությունն Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով տեղահանվել է իր պատմական հայրենիքից, ինչպես նաև շեշտվում է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը և միջազգային հանրության պատասխանատվությունը՝ Ադրբեջանից Արցախի հայերի անվտանգ վերադարձի երաշխիքներ պահանջելու հարցում։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
