«ՔՊ-ի հերթական չիրագործած նախագիծը»․ Արմենակ Դանիելյան
![]() Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով Երևանի Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկի՝ ավելի շատ հայտնի «Կինո Հայրենիք»-ի խաչմերուկի երթևեկության ծանրաբեռնվածությանը, մասնավորապես ասում է․ «2018-19թթ․ Երևանի նոր ՔՊ-ական իշխանությունը խոստացել էր լուծել այս խաչմերուկի ծանրաբեռնվածության հարցը և տրանսպորտային հանգույց կառուցել։ Գծագրեր գծեցին, գեղեցիկ մակետներ սարքեցին և ցույց տվեցին հանրությանը, բայց հետո մոռացվեց այդ ամեն ինչը։ Անցել է արդեն 7 տարի, ինչպես տեսնում եք՝ այստեղ տրանսպորտային հանգույց չկա։ Չգիտեմ ինչի հետ է դա կապված․ միգուցե այն բանի հետ, որ այս թաղամասում բնակվում էր Նիկոլ Փաշինյանը ու հիմա չի բնակվում, չեմ իմանում»։ Տեսանյութի վերջում Արմենակ Դանիելյանը հարցը լուծելու իր առաջարկն է ներկայացնում Տիգրան Ավինյանին։ Աղբյուրը` Արմենակ Դանիելյան |

«405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:54
««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարքից հանվել է, վերադառնում է ԱՄՆ»․ Զոլֆաղարի
7310:33
«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանում
4510:24
«Առանձին հատվածներում ձյան տեղումները կուղեկցվեն բքով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6109:48
«Մահացել է Իրաքում բազայի վրա հարձակումից վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը»․ Մակրոն (տեսանյութ)
11909:37
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10607:12
