«ՆԱՏՕ-ն Գրենլանդիայի հարցում ԱՄՆ-ին հակազդելու մեխանիզմներ չունի»․ Զախարովա
![]() Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի երկրները ոչ մի կերպ չեն կարողանում դիմակայել Միացյալ Նահանգներին, քանի որ կազմակերպությունը նման հարցերը լուծելու մեխանիզմներ չունի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սա բացարձակապես հորինված պատմություն է (Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքը - խմբ.): Դաշինքի ներսում խուճապ է... Իսկ ո՞ւր գնալ բողոքելու: Նրանց սովորեցրել են, նրանց ազգային օրենսդրությունները այնպես են կազմվել, որ բողոքները կարող են ներկայացվել միայն ՆԱՏՕ-ի ներսում՝ ՆԱՏՕ-ից դուրս գտնվողների դեմ: Եվ ՆԱՏՕ-ի ներսում գտնվողների դեմ բողոքելու որևէ դրույթ չկա»,- ասել է Զախարովան «Sputnik» ռադիոկայանի եթերում։ Նա խոսել է ՆԱՏՕ-ի կանոնադրության մասին, որտեղ նշվում է, որ բոլոր հարցերը երկրները պետք է լուծեն համատեղ։ «Ոչ մի տեղ գրված չէ, որ հնարավոր է կամ կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրն ուժի կիրառմամբ սպառնա մյուսին։ Այսինքն՝ ոչ ոք սա չի ներառել ՆԱՏՕ-ի մեխանիզմներում, և, հետևաբար, գործելու ոչ մի հնարավորություն չկա»,- նշել է նա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
