«Ում պարտքը տասնապատկվում է, նրանց բարեկեցությունն ավելանում է». Նիկոլ Փաշինյան
![]() «Մենք մի երկրի քաղաքացիների ներկայացուցիչներն ենք, որտեղ ամեն հինգերորդը աղքատ է, որտեղ դեռևս կան ծայրահեղ աղքատ մարդիկ, խոսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, բայց գներն այնքան են աճել, գնաճը այնպիսին է, որ մոտ 6000, 7000 դրամով գնաճը ավելի է, քան նվազագույն աշխատավարձը։ Էլ չեմ ասում, որ դուք 8 միլիարդով պետական պարտքն ավելացրած կառավարություն եք, մեր թոռների ուսերին դրած պարտքով պարգևավճար տալն իսկապես սոցիալական անարդարություն է»,- ԱԺ-ում իր խոսքի մեջ դիմելով Կառավարության ղեկավարին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Հարցին Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ում 53 հազար ընտանիք ձեռք է բերել հիփոթեքային վարկով բնակարան: Բոլոր այդ ընտանիքների պարտքը տասնապատկվել է, բայց դրա արդյունքում այդ ընտանիքների բարեկեցությունը ոչ թե նվազել է, այլ աճել: Եկեք գնանք ցանկացած քաղաքացու գործը նայենք, իրեն հարցնենք. իր պարտքը տասնապատկվել է, բա այդ մարդկանց ընտանիքները ինչո՞ւ չեն «հրաժարական» տալիս, իրենք իրենց ընտանիքի դե՞մ են գործել: Բոլոր նրանք, ովքեր վարկով տուն են ձեռք բերել, իրենց եկամուտները աճել են: Իրենք գիտեն, որ իրենց՝ տուն ձեռք բերելը իրենց հասանելի է: Բայց իրենք իրենց 40 տարվա ծախսը չեն ուզում անել միանգամից, անում են կտոր-կտոր: Ժամանակակից տնտեսական կարգի մեջ դա կարևոր և անբաժանելի բան է»: |

«Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել»․ Արթուր Չախոյան
4011:42
«Գիշերվա հաց եմ առնում, որ 200-ի փոխարեն 160 դրամ վճարեմ»․ վանաձորցի (տեսանյութ)
5011:18
«Էպոսների, հեքիաթների կերպարներին ավելի շատ ենք փառաբանում, քան իրական հերոսներին»․ Մնացական Բիչախչյան
4311:12
«Շատ վա՛տ եք աշխատում»․ Արեգ Սավգուլյան
4011:00
«Տիգրան Ավինյա՛ն, ձեր տան դիմաց էլ ա՞ շինարարությունը ժամը 8-ից սկսում»․ Արեն Ափիկյան (տեսանյութ)
5010:24
«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան
7509:48
