Կիսակառույցը, որում տեղի է ունեցել ողբերգական դեպքը, պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին
![]() «Արմլուր»-ի տեղեկությունների համաձայն, հունվարի 20-ին Ծովազարդ գյուղի վարչական տարածքում Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինությունը, որտեղից 2 քաղաքացի վայր են ընկել, և նրանցից մեկը մահացել էր, պատկանում է իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանին։ Ի դեպ, ավելի վաղ «Հետք»-ը հրապարակել էր, որ իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին։ Կասկածելի գործարքներով խնդրահարույց գույքը ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանը դարձել է քրեական գործով անցնող ևս մեկ խոշոր գույքի սեփականատեր։ «Հետքը» պարզել է, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։ 2021 թ-ին տեղի ունեցած գործարքի մանրամասներից հայտնի է դառնում, որ 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ Այս ամենը տեղի է ունեցել քրեական գործի առկայության պայմաններում։ Նարեկ Նալբանդյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ արտոնյալ պայմաններով ձեռք բերեց նախկին պաշտոնյայից պետությանը վերադարձված Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, իսկ գործարարի կինը գնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործով անցնող Մոնումենտի առանձնատունը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
