Ողբերգական դեպք` հայտնի օլիգարխին պատկանող կիսակառույցում
![]() Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու՝ Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության բակում կան մահացած քաղաքացի և 1 վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կիսակառույց շինության մոտ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մարմին և տեղում պարզվել է նաև, որ մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Արտուշ Գ-ն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա-ն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված կիսակառույց շենքում կատարվում էին վերանորոգման աշխատանքներ: Նշված անձինք վերամբարձ կռունկի միջոցով պետք է տեղադրեին ապակիներ, սակայն մոտ 12 մետր բարձրության վրա աշխատանքներ կատարելու ժամանակ ճոպանը կտրվել է և նրանք վայր են ընկել։ Շինությունը պատկանում է Հայաստանում հայտնի գործարարներից (օլիգարխներից) մեկին։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
