«Պինգվինները օրվա ընթացքում քնում են մինչև 10 հազար անգամ»․ Միզին
![]() Պինգվինների մեծ մասը նախընտրում է քնել կանգնած վիճակում, ընդ որում, վախենալով գիշատիչներից, քնում են մոտ 4 վայրկյան, բայց դա անում են օրական մինչև 10 հազար անգամ: Այս մասին ТАСС-ին հայտնել է 70-րդ ռուսական անտարկտիկական արշավախմբի թռչնաբան Յուրի Միզինը։ Նա նաև ներկայացրել է պինգվինների մասին մի քանի այլ հետաքրքիր փաստեր։ Մասնավորապես, պինգվինները չեն թռչում, սակայն ջրի տակ կարող են զարգացնել մինչև 36 կմ/ժ արագություն, սուզվելով մինչև 500 մ խորություն և շունչը պահելով մինչև 20 րոպե։ Բացի այդ, պինգվինների փետուրածածկույթը մեկ քառակուսի սանտիմետրի վրա ունի մինչև 30 փետուր՝ օդով լցված, ինչը նրանց համար հանդիսանում է իդեալական «ջերմամեկուսիչ հագուստ»։ «Կայսերական պինգվինները միակ տաքարյուն կենդանիներն են, որոնք իրենց ձագերին դուրս են բևեռային ձմռան ամենաթեժ շրջանում։ Կայսերական պինգվինների արուները երկու ամիս ձվերը պահում են՝ կանգնելով մինչև մինուս 50 աստիճան սառնամանիքիպայմաններում, կորցնելով իրենց քաշի կեսը, մինչդեռ էգերը սնունդ են որոնում։ Մեծացած կայսերական պինգվինների ձագերը մեծանում են յուրօրինակ «մանկապարտեզներում»․ մինչ ծնողները սնունդ են հայթայթում, նրանց հետևում են «դաստիարակները»՝ երիտասարդ թռչուններ, որոնք դեռ չեն սկսել բազմանալ», - նշել է Միզինը։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
42408.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
41908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
21006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
43202.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
43301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21921.10.2026, 22:30
