Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հունվարի, 2026 թ.

«Երկու կարգալույծ, մեկ հանգուցյալ»․ Կարապետ Պողոսյան

73
Այսօր, 11:24
«Երկու կարգալույծ, մեկ հանգուցյալ»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու կարգալույծ և մեկ հանգուցյալ, կամ ինչպես ասում են համագյուղացիները՝ կրկնակի պղծությամբ թաղում.
Երեկ Թալինի Դավթաշեն բնակավայրում հուղարկավորություն է եղել, համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Ց.Մ-ի սկուսուրն է հեռացել կյանքից։ Ըստ համագյուղացիների, հոգեհանգիստը մատուցել է կարգալույծ քահանա Թադեն, իսկ հաջորդ օրը հուղարկավորությունը՝ մեկ այլ կարգալույծ Տարոնը։
Փաստացի փաշինյանի աղանդը պետական աշխատողներին պարտադրվում է նաև կենցաղային մակարդակում, ինչը հերթական անգամ բերելու է հասարակության պառակտմանը։
Այն, որ թուրք-ադրբեջանական կառավարիչը եկեղեցու դեմ պայքարում ձախողված է, դա փաստ է, բայց կարևոր է նաև ձախողվի կենցաղային մակարդակում, և ինչպես երեկ դավթաշենցիներից շատերը չեն մասնակցել համագյուղացու հուղարկավորությանը, այդպես էլ ամենուր պետք է արհամարել կարգալույծների կողմից մատուցված ցանկացած արարողություն։
Հ.Գ․
Ի դեպ, փաստացի նիկոլական լինելը գենետիկ է, ընտանիքը, որը հաճոյացել է իշխանություններին, ֆեյք քահանաներին հրավիրելով, գյուղում հայտնի է իրենց Սողո պապով, ով 1937-ին դանոսչիկ է եղել, կյանքի վերջին տարիներին, ըստ գյուղացիների՝ հարբեցող։ Երբ խորհրդային տարիներին ոտքերն ամպուտացրել են և թաղել, առավոտյան ի զարմանս գյուղացիների, շները գերեզմանից քանդել հանել են»։

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան